Ներքին 4 ամիս առաջ - 22:00 17-04-2026

Ալեն Սիմոնյանի խորհրդականի եղբայրը՝ Փաշինյանի սրտի մատակարար. ովքեր են հաղթում «մրցույթներում»

Ի՞նչու է իշխանության համար կենսական վերընտրվելը։ Հարցն ավելի հստակ պատասխան է ստանում, երբ ուսումնասիրում ենք պետական գնումների շղթան և դրանցում ներգրավված անձանց կապերը։

Փաստաթղթային տվյալները ցույց են տալիս մի պատկեր, որտեղ իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները ոչ թե պարզապես առնչվում են բիզնեսին, այլ համակարգված կերպով ներգրավված են պետական բյուջեի հոսքերի մեջ։

Մասնավորապես՝ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի ընտանիքի անդամները կապվում են պետական գնումներում ակտիվ մասնակցություն ունեցող ընկերության հետ։ Տվյալները մատնանշում են «Էյջ Թի Էյջ» ՍՊԸ-ն, որը 2020–2025 թվականներին բազմիցս հաղթել է տարբեր պետական կառույցների գնումների մրցույթներում։



Պաշտոնական փաստաթղթերից երևում է, որ նույն հարկային համարով ընկերությունը մատակարարումներ է իրականացրել մի շարք պետական մարմինների համար։ Օրինակ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համար գնել է տնտեսական և սանհիգիենիկ ապրանքներ նրանցից ստանալով 360,000 դրամ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸի համար շինարարական ապրանքներ, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ տնտեսական ապրանքներ (744,650 դրամ), ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ հիգիենիկ ապրանքներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ տնտեսական և սանհիգիենիկ նյութեր, ինչպես նաև ուղղահայաց շերտավարագույրներ (2025թ.), «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի՝ տնտեսական ապրանքներ (997,800 դրամ)։


Հատկանշական է, որ գնումների առարկաները հիմնականում նույնատիպ են՝ տնտեսական և սանհիգիենիկ ապրանքներ, ինչը վկայում է համակարգային և շարունակական ներգրավվածության մասին։

Բաց աղբյուրներից հավաքված անձնական տվյալները ցույց են տալիս, որ Աշխեն Հայրապետյանի ընտանիքի անդամները (Համլետ Հայրապետյան, Հարություն Հայրապետյան և այլք) կարող են կապված լինել վերոնշյալ բիզնես գործունեության հետ։ Oragir.News-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի խորհրդական Աշխեն Հայրապետյանի եղբայրը հեղափոխությունից հետո է հիմնել «Էյջ թի էյջ» ՍՊԸ-֊ն և սկսում պետական հիմնարկներին պետգնումներով մատակարարել։

Սա ինքնին դեռևս իրավախախտում չէ։ Սակայն, երբ նույն ժամանակահատվածում իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդականի ընտանիքին առնչվող ընկերությունը պարբերաբար հաղթում է պետական գնումներում, առաջանում է ողջամիտ հարց՝ արդյոք ապահովվա՞ծ է մրցակցության հավասարությունը։




Այս համատեքստում, երբ խոսում ենք վերընտրվելու մասին, հարցը ստանում է առարկայական իմաստ։ Խոսքը միայն քաղաքական իշխանությունը պահպանելու մասին չէ, այլև հարկատուների միջոցների հոսքերի վերահսկողության։

Երբ պետական գնումների շուկան փաստացի կենտրոնանում է իշխանությանը մոտ կանգնած անձանց կամ նրանց շրջապատի ընկերությունների ձեռքում, ստեղծվում է մի համակարգ, որտեղ բյուջեն սկսում է աշխատել «ընտանեկան բիզնեսի» տրամաբանությամբ։



Նշենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի արդուկ անողն է։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշխեն Հայրապետյանն ազատվել էր ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան