Ներքին 4 ամիս առաջ - 17:43 17-04-2026

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքի ժամանակ 17 անձ է ձերբակալվել: