Ներքին 5 ամիս առաջ - 15:35 17-04-2026

Չեմ մտածում՝ ՀՀ-ում էնքան շունուշանգյալ կա, որ ուժեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն ԱԺ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում բարկացավ ու կրկին անդրադարձավ իր խոսքով՝ նախկին-ներկա «վիճաբանությանը»:

«Այս քննարկման արդյունքում արձանագրվեց 2 բան, առաջինը՝ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական ու առանցքային խնդիրն է:

Հիմա էլ նոր խուճապ են տարածում. մի ժամանակ ասում էին մենք անպաշտպան ենք, սահմանները սենց, նենց:

Հիմա ասում ենք՝ լա՛վ, ցույց կտանք, ասում են՝ ի՞նչ են ցույց տալու, չէ՛, ցույց չեն տալու: Ինչի՞ եք խառնվել իրար:

Ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր՝ պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին և ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ գործոն դառնա, ուր դուք՝ ՀՅԴ-ն, ուժեղ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, չհավաքեն ձայներ՝ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար:

Որովհետ չի կարա լկտի ձևով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցող քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում: Ես չեմ կարա հավատամ:

Եթե ես հիմա ասեմ՝ կարողա ուժեղ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն անցնեն ԱԺ, նշանակում ա՝ իմ մտքով անցկացնեմ, որ ՀՀ-ում էդքան շունուշանգյալ կա, որ կարա իրանց օգտին քվեարկի:

Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարան ացնեն խորհրդարան, դա անհրագալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը