Արտաքին 7 ամիս առաջ - 23:58 16-04-2026

Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ տարածք են մուտք գործում Մերձբալթիկայից և Ֆինլանդիայից. Շոյգու

«Հաճախացել են դեպքերը, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի օդային տարածք են մուտք գործում Բալթյան պետությունների և Ֆինլանդիայի կողմից՝ վնաս հասցնելով խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ դա կարող է վկայել «կամ արևմտյան ՀՕՊ համակարգերի անարդյունավետության, կամ էլ սեփական օդային տարածքը մտածված կերպով ուկրաինացիներին տրամադրելու մասին»։

«Եթե գործ ունենք երկրորդ դեպքի հետ, ապա ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որի համաձայն պետությունները ռազմական հարձակման դեպքում ինքնապաշտպանության անառարկելի իրավունք ունեն»,- հայտարարել է Շոյգուն։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը