Ներքին 4 ամիս առաջ - 17:10 16-04-2026

Լոռու մարզում ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածը լցվել է երկաթգծի վրա

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված