Մամուլ 5 ամիս առաջ - 08:39 15-04-2026

Մայրը հիվանդ է, հայրը բանտում է․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ոչ միայն ծնողազուրկ երեխաներն են հայտնվում մանկատներում, այլեւ երբեմն նաեւ ծնողներ, տատ ու պապ, հարազատներ ունեցողները։

Բերդ համայնքի Այգեձոր գյուղում բնակվող, 2015թ․ ծնված Սարգիսի ծնողները հրաժարվել են երեխայի խնամքից։ Տղայի մայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժարանում, հայրը սպանության համար ազատազրկված է:

Անչափահաս տղան գտնվում էր հայրական տատի մոտ, որն օրինական խնամակալ չէ եւ եւս հրաժարվել է երեխայի հետագա խնամքից ու դաստիարակությունից։

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, հաշվի առնելով իրավիճակը` երեխայի տարիքը, նրա կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները, Բերդ համայնքի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի 2026թ․ մարտի 17-ի նիստի եզրակացությունը, որն առաջնորդվել է «երեխայի լավագույն շահով», մարտի 26-ին որոշել է անչափահաս տղային ուղարկել Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն։ Նման դեպքերում աշխարհում խնամակալ ընտանիքներ են հայտնվում եւ երեխայի խնամքը վերցնում իրենց վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը