Ներքին 5 ամիս առաջ - 13:08 13-04-2026

3 օրում բացահայտվել է հանցագործության 294 դեպք. 32 ավտովթարից զոհվել է 7, վիրավորվել՝ 67 մարդ

Ապրիլի 10-13-ը բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ հոգեկան ներգործության,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կողոպուտի, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքիրավչության, անձի տիրապետությունից դուրս գտնվող գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու։

Բացահայտվել են սպանության փորձի, մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, հողամասի ինքնակամ զավթումը չկասեցնելու, սուտ մատնության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, սնանկության ընթացքում ապօրինի գործունեության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ խարդախության,
1-ական դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է․ 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը