Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 15:25 11-04-2026

Մի՛ մոռացիր՝ դու էլ ես մանկատնից եկել. Էլիզ Մելիքյանին փորձում են վարկաբեկել

Մելիքյանների ընտանիքից Էլիզի հեռանալն ու առանձին բնակություն հաստատելը շարունակում է մնալ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Այն, ինչ սկսվեց որպես անկախության քայլ, այսօր վերածվել է բազմաշերտ քննարկումների և, ցավոք, նաև կեղծ լուրերի տարածման առիթի։

Սկզբնական շրջանում Մելիքյանների ընտանիքը հրապարակավ աջակցում էր Էլիզին՝ նշելով, որ հարգում են նրա՝ առանձին ապրելու որոշումը։ Սակայն վերջին շրջանում սոցիալական հարթակներում նկատվող պասիվությունն ու համատեղ հրապարակումների բացակայությունը հետևորդների մոտ կասկածներ են առաջացրել։

Շատերի կարծիքով՝ կողմերի միջև հարաբերությունները սառել են, ինչին նպաստում են հենց ընտանիքի անդամների երբեմն երկիմաստ հրապարակումները։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ TikTok հարթակում հայտնվեց Էլիզ Մելիքյանի մասին ապատեղեկատվություն տարածող էջ։

Անանուն օգտատերը փորձում էին խաթարեք Էլիզի հեղինակությունը. տարածվում էին նյութեր, թե իբր Էլիզը մոռացել է իր անցյալը։ Նրան մեղադրում էին գոռոզության և այլոց հասցեին վատ արտահայտվելու մեջ։ Լուրեր էին շրջանառվում, թե իբր Էլիզի կենսաբանական ընտանիքի անդամներից մեկն է պատճառը, որ նա դադարեցրել է շփումը Մելիքյանների հետ։

Էլիզ Մելիքյանը Instagram-ի սթորի բաժնում դիմեց հետևորդներին՝ խնդրելով օգնել տալ մարդու տվյալներ ով կօգնի կոտրել կամ փակել իր մասին սուտ լուրեր տարածող տիկտոկյան էջը։ Կարճ ժամանակ անց Էլիզը հայտնեց հաջողության մասին՝ շնորհակալություն հայտնելով համապատասխան մասնագետին, քանի որ կեղծ էջն արդեն հեռացված էր և չէր գործում։

Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան խոցելի կարող է լինել հանրային դեմքը սոցիալական հարթակներում։ Անհիմն թիրախավորումն ու կեղծիքը կարող են վայրկյանների ընթացքում տարածվել՝ փորձելով խարխլել տարիների վստահությունը, սակայն Էլիզի արագ արձագանքը ցույց տվեց, որ նա պատրաստ է պաշտպանել իր անունն ու արժանապատվությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը