Մամուլ 5 ամիս առաջ - 07:50 11-04-2026

Իսլամաբադի բանակցություններում լուծվում է նաեւ աշխարհի ապագա կառավարման հարցը


Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը վերջապես հաստատել է իրանական պատվիրակության ժամանումը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։

Թեհրանը պատրաստ է բանակցել, եթե ԱՄՆ-ն առաջարկի «իսկական համաձայնագիր»։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն կատարել է այն պայմանները, որոնք ի սկզբաներ ստանձնել էր, սակայն Իսրայելի պատճառով ամեն բան սրվեց: Խոսքն առաջին հերթին Լիբանանում հրադադարի, ապա` Իրանի սառեցված ակտիվները մասամբ ապասառեցնելու մասին է:

Ամեն դեպքում, Իրանը շարունակում է թերհավատորեն վերաբերվել բանակցություններին: «Մենք ունենք բարի կամք, բայց չունենք վստահություն», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով արտգործնախարարի հետ միասին ներկայացնում է Իրանի պատվիրակությունը։

Այն, որ այս անգամ Ղալիբաֆն է բանակցային պատվիրակության ղեկավարը, շատ բան է ակնարկում:Արախչին, չնայած պատերազմի ժամանակ իրեն դրսեւորեց բավականին հստակ, բայց ամեն դեպքում ընկալվում է, որպես Իրանի իշխանությունների այն թեւի ներկայացուցիչը, որը հակված է Արեւմուտքի հետ կոմպրոմիսային լուծումների: Պատերազմը, իհարկե, որոշակիորեն փոխեց նաեւ այդ թեւի մոտեցումները, բայց մեկ է, իրանցի շատ փորձագետներ անվստահություն ունեն նրա հանդեպ: Իսկ ահա Ղալիբաֆը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարն է, ով հազիվ թե շեղվի ԻՊՀԿ-ի ընդհանուր կուրսից, որի կրողը, ի դեպ, նաեւ նույն ԻՊՀԿ-ական նոր Գերագույն առաջնորդն է: Ու Ղալիբաֆի կողմից իրանական պատվիրակության ղեկավարելու փաստն ինչպես արտաքին ուժերին, այնպես էլ` իրանական հանրությանն ուղղված այն մեսիջն է, որ Իրանն իր հիմնական պահանջներից շեղվող որեւէ զիջողության չի գնա:

Համենայնդեպս չմոռանանք, որ հենց Ղալիբաֆը պաշտոնապես հանդես այն վերջնագրով, որ ոչ մի բանակցություն էլ չի լինի, եթե չդադարեցվի Լիբիայում Իսրայելի հարձակումը եւ չապասառեցնեն իրանական միջոցները: Բացի այդ, մեկնելով Իսլամաբադ, Ղալիբաֆը հրապարակել էր Մինաբի դպրոցի վրա հարձակման ժամանակ զոհված երեխաների լուսանկարներով եւ նրանց դպրոցական պայուսակներով լուսանկար, որոնք նա իր հետ տարել էր բանակցություններին` «որպես ուղեկիցներ»։ Սա այն միանշանակ ազդակն է, որ իրանական պատվիրակությունը հանդես է գալիս նաեւ բոլոր նահատակների անունից, այն է` ամերիկյան կողմը որեւէ շեղում չպետք է սպասի:

Ամեն դեպքում, Իսլամաբադի բանակցությունները ընդամենը հերթական պատերազմը դադարեցնելուն միտված միջոցառում չէ: Սա շատ ավելի խորքային երեւույթ է, որից նախ` կախված է միլիոնավոր մարդկանց և համաշխարհային տնտեսության ճակատագիրը, ու հենց այս պահին: Հաջորդը, այս բանակցություններից մեծ չափով կախված է նաեւ, թե ինչ նոր համաշխարհային կառավարման համակարգ է ստեղծվում:

Այս մասին Փոխանցում է Իրավունք թերթը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը