Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:17 10-04-2026

Անտոկոս վարկերով ՔՊ-ն անարդար առավելություն է ունենալու․ Մելիքյան

ՔՊ-ական իշխանությունները նոր նախընտրական խայծ են օգտագործում՝ գյուղացիներին տրամադրելով անտոկոս վարկեր 2 տարի ժամկետով։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով թեմային նշեց, որ սոցիալական որոշումների այս ժամանակագրությունը կարող է պայմանավորված լինել առաջիկա ընտրություններով։

Նրա խոսքով՝ նման որոշումները չեն ընդունվել բյուջետային տարվա սկզբին, ինչը հարցեր է առաջացնում դրանց նպատակահարմարության վերաբերյալ։

«Ուղիղ պայմանավորված է ընտրությունների հետ և ուղիղ պայմանավորված է առավելություններ ստանալու հետ։ Ակնհայտ է՝ նույն կենսաթոշակների բարձրացումը և այլն։ Այս ամենը չի արվել բյուջետային տարվա սկզբին, այլ թողնվել է, որ հիմա արվի; Եվ ես դա համարում եմ ոչ իրավաչափ, և համարում եմ, որ դրանով անարդար առավելություն է ստանում իշխող քաղաքական ուժը իր մրցակիցների նկատմամբ»,- նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ ընտրական գործընթացների շրջանակում նման քայլերը կարող են ազդել մրցակցության արդարության վրա։

«Այս պահին արդեն կարող ենք ասել, որ ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվում՝ անկախ նրանից, թե քվեարկության օրն ամեն ինչ իդեալական կլինի՞, թե՞ ոչ»,- նշել է Մելիքյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք նման քայլերը կարո՞ղ են որակվել որպես ընտրակաշառք, նա նշեց, որ դա կախված է իրավական մեկնաբանությունից։

«Սա հասկացության մեկնաբանման հարց է։ Ընտրակաշառքը ենթադրում է որոշակի խոստում՝ որևէ ուժի օգտին ընտրելու դիմաց։ Բայց հաշվի առնելով, թե ինչպես է ՔՊ իշխանության օրոք լայն մեկնաբանություն տրվում տարբեր հոդվածների՝ սկսած ընտրակաշառքից մինչև խուլիգանություն, չեմ զարմանա, որ վաղը սա ևս կարող է այդպիսի որակում ստանալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում