Ներքին 5 ամիս առաջ - 13:43 10-04-2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձներին Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձներն են.

Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է, որ մարդիկ կարողանան պլանավորել իրենց խաղաղ կյանքն իրենց հայրենիքում։

Երաշխավորված խաղաղությունն այն է, որ ոչ մեկ չասի՝ սեպտեմբերին կլինի պատերազմ, կամ այս կամ այն հերթական պահանջը չկատարելու դեպքում կլինի պատերազմ։ Դա խաղաղություն չի, դա շանտաժի տակ ապրել է։

Մեր պատկերացրած բարգավաճ Հայաստանում առաջին հերթին արդարության գերակայությունն է, արդար երկիր ունենալու և մարդկանց նորմալ ապրելու հնարավորությունն է։

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան։

Մեր առաջարկած Հայաստանում չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, քանզի այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Մեր առաջարկած Հայաստանը գիտական-կրթական-մշակութային վերածննդի Հայաստանն է։ Այն գիտության-մշակույթի, որ մի ժամանակ ամբողջ աշխարհին մեզ հարգել էլ տալիս, իսկ այսօր խեղճացած է։

Մեր առաջարկած Հայաստանը լավ ապրող, բերքի ու բարիք տվող, բարեկեցիկ գյուղն է, ոչ թե վարկերի ու պրոբլեմների տակ կուչ եկած։

Մեր առաջարկած Հայաստանը արժանավայել թոշակով ապրող մեր թոշակառուներն են, որոնք իրենց կյանքը դրել են մեր երկրի կայացման համար։

Մեր առաջարկած Հայաստանը արդար միջավայրում աշխատող մեր փոքր ու միջին բիզնեսն է, որը շենացնում է երկիրը։

Մեր առաջարկած Հայաստանը մեր փայլուն երիտասարդությունն է, որը տեր է կանգնելու մեր երկրին։

Մեր առաջարկած Հայաստանը մեր կանայք են, մեր մայրերը, քույրերը։ Աշխարհի ամենալավ կանայք, ովքեր և երկիր են պահում, և օջախ, և ամենահմայիչն են։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն։ Ներքին համերաշխության և բոլոր գրագետ ուժերի, անհատների համատեղ աշխատանքով սա կդառնա իրականություն։

Մենք խեղճությանը հաղթելու ենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը