Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:45 09-04-2026

Փաշինյանը երկու լարի վրա է խաղում․ հզորներն իրենց հարցերը մեր հաշվին են լուծելու

«Հզորները վերջում գտնում են այն բանաձևը, որով կարողանում են իրար հետ հարաբերությունները կարգավորել, և դա միշտ տեղի է ունենում փոքրերի հաշվին»,- ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին և իշխանությունների վարած քաղաքականությանը։

Քաղաքագետն Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքի փորձն ու տեղեկությունները թույլ են տալիս գնահատել այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և տեղավորվում է հենց վտանգավոր գեոպոլիտիկ խաղերի շրջանակում։

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել էր. «Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ»։ Քաղաքագետը մեկնաբանելով այս արտահայտությունը՝ նշեց.

«Երբ ամբողջ աշխարհը բախման մեջ է՝ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, իսկ մեր տարածաշրջանում թշնամիներն ակտիվացել են, փոքր երկրները չպետք է փորձեն խորամանկել հակամարտող կողմերի միջև»,- ապա հավելեց.- «Երբ փոքր երկրները փորձում են խաղալ երկու հակամարտող ճամբարների կամ լարերի արանքում, հզորներն ի վերջո ավելի ուժեղ են գտնվելու և իրենց շահերն առաջ են տանելու հենց փոքրերի հաշվին»։

Հարցին, թե ի՞նչ գեոպոլիտիկ խաղերի մեջ է մտել, կամ կարող է մտնել Հայաստանը, և ումի՞ց գաղտնի ու ի՞նչ գաղտնի գործարք է կնքել, կամ կարող է կնքել Փաշինյանը, քաղաքագետը պատասխանեց. «Այսօր գաղտնիք չկա մեծերի համար, հանրության համար է գաղտնի»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի կողմից վերջին շրջանում հնչող կոշտ անդրադարձերը կամ Իրանի հստակ հայտարարությունները տարածաշրջանում սահմանների անխախտելիության մասին վկայում են, որ այդ երկրները տեղյակ են որոշակի պայմանավորվածությունների կամ գործընթացների մասին, որոնք չեն համապատասխանում Հայաստանի իշխանությունների հանրային խոսքին։ Ըստ Պողոսյանի՝ երբ միջազգային գործընկերները տեսնում են, որ խոստումները չեն կատարվում, նրանք սկսում են դիտարկել երկրի ղեկավարին որպես վատ պարողի, ում միշտ ինչ-որ բան խանգարում է։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր այս հայտարարությունն ինքն արել է դեռևս 2013 թվականին։ «Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: ... Որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան