Ներքին 6 ամիս առաջ - 17:13 09-04-2026

Բոլորս միասին՝ Ազատության հրապարակում. հանրահավաքից հետո լույսերով քայլերթ կլինի. Նարեկ Կարապետյան

Բոլորս միասին՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նա հայտարարել է. «Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Օպերայի հրապարակում, այստեղ, վաղը չէ մյուս օրը, ապրիլի 11-ին, երեկոյան ժամը 5-ին, հավաքվելու ենք մենք բոլորով, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք, ի նշան փոփոխության պահանջի։

Մեր երկրին փոփոխություն է պետք, փոփոխությունը մենակ կփրկի մեր երկիրը անկումից, և նաև հանրահավաքից հետո մենք ունենալու ենք լույսերով քայլերթ, Երևանի կենտրոնով մեկ։ Բոլորով իրար հետ երկու ժամ կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք իրար հետ և բերենք փոփոխություն մեր երկրին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով