Ներքին 6 ամիս առաջ - 15:00 09-04-2026

Պոստին քնելուց հետո անինքնասերի նման եմ ապրում, եթե դա կարելի ա ապրել կոչել, ապա ոչ մեկին պետք չի տենց ապրելը. բռնությունը՝ ՀՀ ԶՈւ-ում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջերս հետազոտություն ենք իրականացրել ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ (դատարան հասած գործերը):

Գործերի ճնշող մեծամասնությունը, ըստ մեղադրական եզրակացության, սեռական բնույթի հայհոյանքին կամ ծառայողական պարտականությունների առնչությամբ ստացած նկատողության ի պատասխան հարվածներն են/հատկապես հաճախակի էին ժամկետային զինծառայողների միջև վեճերը, երբ մեկը սերժանտ էր, մյուսը՝ շարքային/:

Բայց առավել ցնցող էին ինքնասպասության հասցնելու դեպքերը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին արձանագրվել է ինքնասպանության հասցնելու շուրջ 40 դեպք։

2020թ․՝ 13 դեպք,
2021թ․՝ 5,
2022թ․՝ 5,
2023թ․՝ 6,
2024թ․՝ 7,
2025թ․՝ 2։

Սա պարզապես թվեր չեն, այլ բռնության՝ և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական, տևական կիրառում, բոլորի առջև, բայց ոչ ոք չէր խառնվում։

Դեպքերից մեկով ժամկետային զինծառայողը քնում էր հերթափոխի ժամանակ։ Ըստ վկայությունների՝ մարտական հերթապահության ընթացքում դիտակետում դիտորդի քնելը հանդուրժելի չէ, վկաները կոնկրետ պիտակներ են օգտագործել նման անձ նկարագրելու համար։ Փաստացի ընդունելի է համարվում, որ անձն արժանի է ոչ ֆորմալ պատժի, այդ իսկ պատճառով ոչ ոք չէր միջամտում։

Դատավճռում մեջբերվում է ինքնասպանությունից առաջ արված գրառումը․ "Բայց արդեն ամեն ինչ էն աստիճանիա հասել, որ նույնիսկ ձեր համար ապրելու ուժ չեմ կարում գտնել: 1 տարի ու 5 ամիսը դեռ շատ երկար ժամանակա անինքնասերի պես ապրելու ու հետո նորից նոր կյանք սկսելու համար <․․․> Անցած 7 ամիսների ընթացքում ես արել եմ քայլեր, որ բանակում հարգված չեն: Պոստին քնելուց հետո անինքնասերի նման եմ ապրում ու եթե դա կարելիյա ապրել կոչել, ապա ոչ մեկին պետք չի տենց ապրելը"։

Զեկույցի արդյունքները ներկայացրեցինք մի քանի օր առաջ։ Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը ոչ քննարկմանը եկավ, ոչ էլ ժամանակ գտավ խնդիրը մեզ հետ առանձին քննարկելու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը