Ներքին 6 ամիս առաջ - 13:22 09-04-2026

Պատերազմի սպառնալիքը ժողովրդավարությո՞ւն է. Փաշինյանը չհերքեց

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Ո՛չ, Սահմանադրությունը երկրում կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով, այլ տարբերակ չկա»:

Այս մասին Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ արդյոք հնարավոր է, որ Սահմանադրությունն ընդունվի խորհրդարանում, ասաց Փաշինյանը:

Oragir.News-ը նաև հետաքրքրվեց՝ նորմա՞լ է, որ իշխանության հավակնող երկու առանցքային ուժեր ժողովրդին սպառնում են պատերազմով. մեկը՝ աղետաբեր, մյուսը՝ տնտեսական:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հենց դա է ժողովրդավարությունը:

«Ժողովրդավարությունը հենց դրա մասին է, որ քաղաքական ուժերը կարող են ասել իրենց ասելիքը, որովհետև հանրությունը պիտի լսի բոլորին ու հասկանա՝ ում փաստարկներն են ավելի համոզիչ: Եվ հետո, իրենց այդ քայլով նրանք ընդամենը հաստատում են իմ ասածը. եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպիտի բավարարվի 29 հազար 743 քմ-ով, դա ի՞նչ ա նշանակում, դա անխուսափելի պատերազմ ա, էստեղ վիճելու բան չկա»: Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում