Ներքին 6 ամիս առաջ - 12:14 08-04-2026

Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք․ Սերժ Սարգսյան

ՀՀԿ-ն ամփոփում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը կուսակցության 18-րդ համագումարում․

«Top-10՝ Սերժ Սարգսյանի ուղերձից.

1.Պատկերացնու՞մ եք՝ պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախ հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։ Չնայած ինչո՞ւ եմ զարմանում, մինչև հիմա էլ նիկոլ բերածները նիկոլ բերողներ են փնտրում։

2.Մենք չպետք է վարանենք և պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումներ մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չէ։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում է, այլ զորացնում։

3.Մենք, ընդդիմադիրներս, մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ՝ կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակվում է խորտակվել։

4.Ազգային ուժերս, այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։

5.Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», իսկ հիմա արի ու տես՝ պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել»։

6.Պետք է նաև ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունն այդպես վարվում։ Պատասխանը դաժան է․ որովհետև Հայաստանը կորցրել է իր արժանապատվությունը։

7.Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ, և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի ու ժողովրդի համար:

8.Այո, մենք՝ հանրապետականներս, կատարյալ չենք, բայց ազնիվ ենք: Ազնիվ ենք մեր անցյալի, մեր ներկայի և առջևում սպասվող մարտահրավերների հանդեպ։ Ազնիվ ենք ինքներս մեր և մեր ժողովրդի հանդեպ։

9.2026 թվականի Հանրապետական կուսակցությունը 2016 թվականի Հանրապետական կուսակցությունը չէ։ Մենք ավելի փորձառու ենք, ավելի իմաստուն, ավելի բյուրեղացած ու թրծված և ավելի իրատես:

10.Մենք մենք ենք՝ մեր անցյալով ու ներկայով, մեր դավանած արժեքներով ու հավատքով: Մենք աստվածասեր ենք, իսկ ինչասե՞ր եք դուք: Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք: Մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի