Ներքին 6 ամիս առաջ - 13:10 07-04-2026

Հրաման ունենք, դուռը չենք բացելու. հանրային տրանսպորտում կրքերը շիկացած են

Oragir.News-ը վերջին օրերին ահազանգեր է ստանում բնակիչներից առ այն, որ հանրային տրանսպորտում վարորդները հաճախ չեն բացում ավտոբուսների հետևի դռները։ Քաղաքացիների պնդմամբ՝ վարորդները դա պայմանավորում են «վերադասից ստացված հրամանով»։

Միևնույն ժամանակ, ուղևորների խոսքով, վարորդները չեն շարժվում տեղից, մինչև ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորները չվճարեն ուղեվարձը։ Սա, նրանց կարծիքով, հավելյալ լարվածություն և անհարմարություններ է ստեղծում, հատկապես պիկ ժամերին, երբ ավտոբուսները գերբեռնված են լինում։

Բնակիչները նշում են, որ ստեղծված իրավիճակը դժվարացնում է ինչպես ավտոբուսից դուրս գալը, այնպես էլ ներսում տեղաշարժը՝ առաջացնելով կուտակումներ, ինչպես նաև սրա հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվում, քաղաքացիները վիճում են իրար հետ։

Միաժամանակ, թեմային երեկ անդրադարձել է Տիգրան Ավինյանը՝ խոսելով հանրային տրանսպորտի համակարգում առկա խնդիրների մասին։

Նա նշել է, որ ավտոբուսների սպասարկման և տեխնիկական անսարքությունների հարցերը պետք է ստանան հստակ գնահատական և ներկայացվեն հիմնավորված տվյալներով։

Ավինյանը նաև առանձնահատուկ շեշտադրել է վարորդների դերակատարությունը՝ ընդգծելով, որ անընդունելի է նրանց չներգրավված լինելը վճարների հավաքագրման գործընթացում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի