Արտաքին 6 ամիս առաջ - 18:54 07-04-2026

Իրանի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկը ենթարկվել է ամերիկա-իսրայելական գրոհի. IRIB

Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգի կամուրջներից մեկը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

«Մի քանի րոպե առաջ Ղոմը կապող կամուրջներից մեկը, որը գտնվում է նահանգի արևմուտքում՝ Ղոմ քաղաքի սահմաններից դուրս, ենթարկվել է ամերիկա-սիոնիստական հակառակորդի հարվածներին», – հաղորդել է իրանական հեռարձակողը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի: Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Երևանի ժամանակով ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան