Ներքին 4 ամիս առաջ - 18:00 07-04-2026

ՔՊ–ի հերթական կադրային «գոհարը»․ «Հայֆիլմ»-ի տնօրենը հացի փուռ է գովազդում

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գառնիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջը բոլորովին նման չէ պաշտոնական էջի, այն կարծես հացաբուլկեղենի բիզնես էջ լինի։

Էջն ուսումնասիրելիս նկատեցինք, որ Վարդանյանը պարբերաբար կիսվում է «Մեր փուռը» ապրանքանիշի արտադրանքով ու գովազդում դրանք։



Առաջին հայացքից գուցե ոչ մի արտառոց բան չկա, սա պարզապես սովորական գովազդ է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ հացի, բուլկիների և այլնի, սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը փոխում է ամբողջ պատկերը․ գովազդը տարածում է ոչ թե ոմն գործարար, այլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո գործող «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը։

Նկատենք, որ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանափակումներ է դնում պետական կամ համայնքային կազմակերպությունների ղեկավարների համար։

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պարտավոր է՝ խուսափել շահերի բախումից, չօգտագործել իր պաշտոնական դիրքը անձնական կամ ընտանեկան բիզնես շահերի առաջխաղացման համար, պահպանել պետական կառույցի հեղինակությունն ու վստահությունը։

Բացի այդ, «Հայֆիլմ»-ը պարզապես կազմակերպություն չէ․ այն մշակութային ժառանգության կրող է, որի հիմնական առաքելությունը ֆիլմերի արտադրությունն է, հայկական կինոյի զարգացումը, իսկ նրա տնօրենը, ով ի դեպ վարձատրվում է պետբյուջեից, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ հերոս հարկատուների գրպանից, առավել ողջամիտ կլիներ, եթե վերջինս իր էջում կիսվեր հենց «Հայֆիլմ»-ի արտադրանքով և այն ներկայացներ հանրությանը, այլ ոչ թե հացաբուլկեղեն գովազդեր։ Ուշագրավ է նաև, թե ինչ քաղաքական հետագիծ ունի Գառնիկ Վարդանյանը։

Թեպետ նրան այսօր գուցե քչերն են հիշում, սակայն նա քաղաքականություն մուտք գործեց 2018-ի իշխանափոխությունից հետո։ Ամենայն հավանականությամբ Վարդանյանն այսօր ըմբշամարտով զբաղվելիս կլիներ, եթե 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի պատահաբար չհանդիպեր Նիկոլ Փաշինյանին և «չզինաթափեր» նրա վրա հարձակված Արթուր Այվազյանին։

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը Գառնիկ Վարդանյանին շնորհակալ եղավ ու սկսեց նրա պաշտոնական առաջխաղացումը․ նա դարձավ Երևանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, 2021-ին ընդգրկվեց «Քաղաքացիական պայմանագրի» համապետական ցուցակում, իսկ 2023 թվականին նշանակվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն և առ այսօր պաշտոնավարում է։


Ավելին՝ Մանախի «շնորհիվ» բարեկեցության է արժանացել նաև Գառնիկ Վարդանյանի կինը՝ Նատալյա Սահակյանը։ Ներկայումս նա Ներքին գործերի նախարարությունում զբաղեցնում է Ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը՝ այն դեպքում, երբ կադրային սպաներից եզակիներ են այս պաշտոնին հասնում, այն էլ՝ տասնամյայների ընթացքում։



Oragir.News-ը փորձեց Գառնիկ Վարդանյանից պարզել, թե ինչո՞ւ է իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գովազդային հրապարակումների կատարում, չգիտի՞ արդյոք որ դրանով խախտում է օրենքը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Համադրելով այս ամենը՝ կարող ենք միայն մի բան հավելել․ Գառնիկ Վարդանյանի նշանակումը «Հայֆիլմ»-ի տնօրենի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության «գոհարների» շարքից է․․․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ