Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 14:11 07-04-2026

Եթե վստահ լինեին՝ սա չէին անի․ Գոհար Մելոյանը՝ իշխանության հրատապ նախաձեռնության մասին

Այսօր պետք է լիներ սովորական նախընտրական օր, բայց երեկ Ազգային ժողովի կայքում հրապարակվեց ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթ, որը արտահերթ ուզում են ընդունել մի քանի ժամում։ Այս մասին ԱԺ-ոի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Սա հակասում է միջազգային նորմերին․ ընտրություններից մեկ տարի առաջ նման փոփոխություններն արգելվում են, որպեսզի պահպանվի հավասար մրցակցությունը։

Մենք տեսնում ենք, որ իշխանությունները վախեցած են․ եթե վստահ լինեին իրենց ուժին, նման քայլի չէին դիմի։ Սա հակաիրավական և հակաժողովրդավարական գործընթաց է։

Մենք այստեղ ենք, որովհետև սա քաղաքացիների ընտրական իրավունքի խախտում է։ Դա վերաբերում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, և մարդիկ պետք է իրենց անհամաձայնությունը հայտնեն։

Եթե շարունակ հանդուրժենք, ամեն անգամ ավելի մեծ «կարմիր գծեր» են անցնելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում