Ներքին 4 ամիս առաջ - 19:00 06-04-2026

Շնամարտերի «արենան» կապամոնտաժվի՞․ Սպիտակի համայնքապետարանը լռում է

«Պետք է դիմենք համայնքապետարանին, որ միջոցներ ձեռնարկվեն այդ «արենան» ապամոնտաժելու համար։ Ներկա պահին չգիտեմ, թե ինչ քայլեր են արդեն ձեռնարկվել»,– Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Սպիտակ քաղաքում կազմակերպված շնամարտին, դրան հաջորդած ձերբակալություններին և կենդանիներին մենամարտերի «արենայի» ապամոնտաժման հարցին, ասաց «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։

Հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է այն կարծիքը, որ տվյալ գործողությունները տեղի են ունեցել համայնքային իշխանությունների հովանավորչությամբ, Հովսեփյանը նշեց, որ ապացույցների բացակայության պատճառով չի կարող դա հաստատել:

«Սակայն այն, որ այնտեղ առնվազն ամիսը մեկ անգամ, եթե ոչ ավելի հաճախ, նման «հավաքույթներ» են տեղի ունենում, հաստատել են բազմաթիվ մասնակիցներ։ Մենք նախկինում երբեք հստակ օր չենք իմացել, որ այցելեինք։ Իսկ սա միակ դեպքն էր, երբ ունեինք կոնկրետ տեղեկություն՝ օրվա և ժամի վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը։

«Վայրը, փաստորեն, բավականին կտրված էր ճանապարհից, լրիվ չոլի մեջ, եթե գեոլոկացիա չլիներ, անհնար կլիներ գտնելy»,- հայտնեց կենդանասերը։

«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ հիմնադիր նախագահ, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը հայտնեց, որ օրենքով միջոցներ են ձեռնարկելու շնամարտը բացառելու համար։

«Մեր աշխատանքային խումբը չի նահանջելու։ Մենք օրենքով սահմանված կարգով կձեռնարկենք բոլոր միջոցներն այս երևույթը, որը կոչվում է շնամարտ, այլևս մեր հասարակությունից բացառելու նպատակով։ Հանրությանն են ներկայացվելու բոլոր այն տեսանյութերը, որոնցով արդեն ուղարկել ենք հանցագործության մասին հաղորդումներ»,- ասաց նա։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե Սպիտակի համայնքապետարանը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում իր համայնքում, հատկապես հաշվի առնելով, որ շնամարտերը կրել են մեծամասշտաբ և պարբերական բնույթ։ Բացի այդ, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել «արենայի» ապամոնտաժման ուղղությամբ։

Համայնքապետարանի աշխատակցուհին՝ նախ մեզ խնդրեց գրավոր ուղղել հարցերը, ապա՝ Oragir.News-ի պնդումներից հետո խոստացավ ավելի ուշ կապ հաստատել մեզ հետ, ինչը, այդպես էլ չկատարեց։
Oragir.News-ի փորձերը՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն ստանալ ձերբակալված և բերման ենթարկված շնամարտի կազմակերպիչների ճակատագրերի վերաբերյալ, դարձյալ չհաջողվեց։

Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Սպիտակում շնամարտեր անցկացնելու համար բերման ենթարկվածները ձերբակալվել են։

Հիշեցնենք, Սպիտակի ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»