Ավելին 6 ամիս առաջ - 16:46 04-04-2026

Արուսիկ Տիգրանյանի փարիզյան հեքիաթը. այս քաղաքն ինձ գերել է

Հաղորդավարուհի և լրագրող Արուսիկ Տիգրանյանն այս օրերին վայելում է իր կյանքի ամենագեղեցիկ ու ռոմանտիկ պահերից մեկը։ Ամուսնու հետ միասին նա մեկնել է «Սիրո քաղաք»՝ Փարիզ, որտեղից կիսվում է ջերմ ու ներդաշնակ լուսանկարներով։

Նրա սոցիալական էջերում հրապարակված կադրերն իսկապես խոսուն են։ Յուրաքանչյուր լուսանկարից ճառագում է այն ջերմությունն ու անդորրը, որը կարող է պարգևել միայն ֆրանսիական մթնոլորտը։ Զույգը հասցրել է շրջել քաղաքի խորհրդանշական վայրերով՝ վայելելով Փարիզի անկրկնելի ճարտարապետությունն ու էսթետիկան։

«Փարիզը ինձ ոտքից գլուխ իրենով ա արել։ Դեռ շատ կուզեմ վերադառնալ, ու վստահ եմ՝ էնքան շատ բան կա բացահայտելու»,- անկեղծացել է Արուսիկը իր հետևորդների հետ։

Այս խոստովանությունն էլ ավելի է ընդգծում, թե ինչ մեծ ազդեցություն է թողել ճանապարհորդությունը հաղորդավարուհու վրա։ Փարիզը նրա համար դարձել է ոչ միայն հանգստի գոտի, այլև նոր զգացումների ու ստեղծագործական ներշնչանքի աղբյուր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում