Մամուլ 6 ամիս առաջ - 07:15 04-04-2026

Կաթոլիկներին թույլ չեն տվել մտնել Սուրբ Հարության տաճար


Ավագ հինգշաբթի կաթոլիկ կարդինալ Պիցաբալան պատարագ մատուցեց Երուսաղեմի Սուրբ Հարության դատարկ տաճարում: Հավատացյալներին թույլ չեն տվել մտնել՝ ռմբակոծության վտանգի պատճառով, հաղորդում է Euronews-ը:

Պատարագ առանց ծխականների. այսպես է Լատինական պատրիարք Պիերբատիստա Պիցաբալան նշել Ավագ հինգշաբթիի պատարագը Երուսաղեմում: Այս տարվա Ավագ շաբաթը դժվար էր Իսրայելի կաթոլիկ համայնքի համար. Իրանում շարունակվող պատերազմի պայմաններում արգելվում են մեծ հավաքույթները, իսկ սուրբ վայրերը, ներառյալ՝ Սուրբ Հարության տաճար, փակ են՝ ռմբակոծության վտանգի պատճառով:

Կարդինալ Պիերբատիստա Պիցաբալան պատարագին ժամանել է հոգևորականների փոքր խմբով:
Ավագ հինգշաբթի կարդինալ Պիցաբալան կարողացավ պատարագ մատուցել, թեև առանց հավատացյալների, սակայն անցյալ կիրակի՝ Ծաղկազարդին, ոստիկանությունը նրան թույլ չտվեց նույնիսկ մտնել եկեղեցի, մասնավորապես՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Երուսաղեմի Լատինական պատրիարքությունն այս քայլը անվանել է «անհամաչափ և կրոնական ազատության խախտում»: Մի քանի երկիր, որոնց թվում՝ Իտալիան, Ֆրանսիան և Լեհաստանը, աջակցություն են հայտնել Երուսաղեմի կաթոլիկներին։
Փոխանցում է News.am-ը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի