Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 18:16 03-04-2026

Արցախցիների նկատմամբ ատելությունը համակարգված է և գալիս է իշխանությունից. Նարե Սիմոնյան

«Ցավոք, շատ դժվար է պայքարել ատելության խոսքի դեմ, երբ այն համակարգված է։ Իսկ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դեպքում կարող ենք վստահ ասել, որ այն համակարգված է՝ թե՛ խոսույթներով, թե՛ մեղադրանքներով»,- Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արցախցի հասարակական գործիչ, իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս խոսույթները հնչում են ոչ միայն հասարակության տարբեր շերտերից, այլև՝ իշխանության ներկայացուցիչներից։

«Մեղադրանքները, որոնք հնչում են արցախցիների հասցեին՝ «փախածներ», «չկռվածներ» և այլ ձևակերպումներ, հաճախ գալիս են հենց օրվա իշխանությունների առաջին դեմքերից։ Սա ևս մեկ ապացույց է, որ գործընթացն ինքնաբուխ չէ»,- ընդգծեց նա։

Նրա կարծիքով՝ կարևոր է հասարակության մեջ իրականության ներկայացումը և բացատրական աշխատանքներ տանելը։

«Պետք է մարդկանց հետ բացատրական աշխատանք տանել՝ առանց դա վերածելու վեճի։ Պատմել, թե ինչ պայմաններում են արցախցիները լքել իրենց հայրենիքը, ներկայացնել իրական պատմությունները»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Սիմոնյանը նշեց, որ վերջիններիս դիրքորոշումները հաճախ փոփոխական են։

«Տեսնում ենք, որ տարբեր ժամանակահատվածներում նույն մարդիկ տարբեր կերպ են խոսում Արցախի մասին։ Երբեմն այն ներկայացվում է որպես ինքնության մաս, իսկ հետո՝ որպես այլ պետության տարածք։ Սա ցույց է տալիս, որ այստեղ սկզբունքային մոտեցում չկա, այլ կա քաղաքական նպատակահարմարություն»,- ասաց նա։

Նկատենք, որ Արցախի թեման շոշափվեց նաև օրեր առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Այս առումով՝ Սիմոնյանը նշեց, որ մտահոգիչ է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցի փակված համարելը։

«Այսօր տարբեր միջազգային դերակատարներ դեռ խոսում են Արցախի հարցի մասին, այն բարձրացնում տարբեր հարթակներում։ Սակայն տեսնում ենք, որ հայկական կողմը փորձում է այն փակված ներկայացնել»,- ասաց նա, կարծիք հայտնելով, որ Արցախի հարցի փակման մոտեցումը ունի շահառուներ։

«Կարծես՝ Արցախի հարցի փակումը ունի երկու շահառու՝ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Թե դա ինչ է նշանակում, թողնում եմ հասարակության դատողությանը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի հանդիպման ժամանակ անդարդարձ է կատարվել Արցախի թեմային։ Պուտինը հիշեցրել է, որ ՀՀ-ն հոկտեմբերի 6-ին ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանը հակադարձել է, որ դա արել են այն բանից հետո, երբ՝ ՌԴ ղեկավարութունը երկու անգամ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, Արցախի հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում՝ նվիրված արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, խտրականության դրսևորումների, հետապնդումների, ինչպես նաև վերադարձի իրավունքի շուրջ ձևավորվող խոսույթին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին