Մամուլ 6 ամիս առաջ - 08:18 03-04-2026

Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Որոշ տեղեկություններով՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։

Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել` ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանության գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ։ ՔՊ-ականները հույս են ունեցել Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրել, խոսել «հիբրիդային պատերազմի» եւ երաշխավորից ազատվելուց հետո «պետություն ձեռք բերելու մասին», բայց Ռուսաստանի հետ էլ «սիլիբիլի» անել:

Դա է պատճառը, որ Մոսկվա այցելության ժամանակ նախ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Հայաստանի հարցերով կրեմլյան կուրատոր Կիրիենկոյի հետ եւ մերժում է ստացել, ապա Փաշինյանն է փորձել կազմակերպել Արայիկ Հարությունյանի եւ Կիրիենկոյի հանդիպումը, դարձյալ՝ ապարդյուն։ Իսկ նախօրեին Պուտինն ուղիղ տեքստով ասաց, որ ով էլ լինի ՀՀ իշխանություն, իրենք աշխատելու են նրա հետ։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ