Ներքին 6 ամիս առաջ - 19:49 02-04-2026

Պարզվել է երեկ Չարենցավանի դատարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարանում դատական նիստի ընդմիջման ժամանակ խմբակային խուլիգանություն և ծեծկռտուք կատարողների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Հայկ Պողոսյանը, Գառնի գյուղի բնակիչ 57-ամյա Ռոբերտ Պետրոսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Սերոբ Ղազարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 56-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Տարոն Ենգիբարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Էմիլ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Նարեկ Աբաջյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Զեյնալյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Էդիկ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Հովհաննես Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Գրիգոր Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Աշոտ Հարությունյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Հարություն Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Արման Մուրադյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Իսրայել Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Հովհաննես Մկրտչյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ումուրշատյանը, Երևանի բնակիչ 22-ամյա Մեսրոպ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 38-ամյա Հայկ Պողոսյանը և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Զավեն Թովմասյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»