Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:00 02-04-2026

Երեխաների ականջները քաշում էր, շոգին թողնում դրսում․ նոր մանրամասներ՝ 94 մանկապարտեզի տնօրենից

Վաղարշապատի բնակիչը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ Էջմիածնի «Ծիմոն» զարգացման կենտրոնում առիթ է ունեցել ճանաչել ներկայում Մալաթիա–Սեբաստիայի 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանին և նրա քրոջը՝ Արմինե Միրիբյանին։

«2023-ին իմ տղան՝ 1 տարեկան 8 ամսական, սկսեց հաճախել կենտրոն, որը սկզբում շատ կիրթ և բարեհամբույր ներկայացվեց: Սակայն շուտով ծնողների համար տարօրինակ իրավիճակ սկսվեց։ Թույլ չէին ծնողներին մուտք գործել կենտրոնի տարածք՝ տեսնելու իրենց երեխաների պայմանները, ճաշասենյակն ու խաղասենյակները», – ասաց ծնողը:

Ծնողի խոսքով՝ կենտրոնում առաջին մտահոգիչ խնդիրը կապված է եղել երեխաների առողջության հետ։

«Տղաս հաճախ բողոքում էր ականջի ցավից։ Սկզբում մտածում էի՝ սովորական խնդիր է։ Բայց երբ մեկ այլ ծնող նշեց, որ իր երեխայի ականջի վրա եղունգի հետքեր է նկատել, հասկացա, որ սա պատահական չէ։ Ստացվում էր, որ երեխաների նկատմամբ, հնարավոր է՝ կոպիտ վերաբերմունք է եղել», – նշեց ծնողը։

Երկրորդ կարևոր խնդիրը վերաբերում է երեխաների պահման պայմաններին։ Ըստ ծնողի՝ զարգացման կենտրոնին մոտ եղած շենքից նկատել են, որ իրենք լողավազանի մոտ մշտապես սուրճ են խմում ոտքը ոտքին գցած, իսկ երեխաներին հաճախ ժամերով պահել են դրսում։

«Ամառվա ընթացքում երեխաներին գրեթե ամբողջ օրը պահում էին բակում, անգամ ամենաշոգ ժամերին։ Կարծում եմ՝ դա արվում էր ներսը չկեղտոտելու համար, քանի որ կենտրոնը չուներ ո՛չ մաքրող, ո՛չ համապատասխան անձնակազմ», – ասաց նա։

Նրա խոսքով, կենտրոնում աշխատում էին միայն Միրիբյան քույրերը՝ դաստիարակի, դայակի և խոհարարի գործառույթները կատարելով։ Հաճախ երեխաներին վերահսկում էին օտար անձինք կամ նրանց բարեկամները, ինչը ծնողներին անհանգստություն էր առաջացնում:

«Երբ ես պնդեցի, որ ուզում եմ տեսնել իմ երեխայի դաստիարակին ու կացարանի պայմանները, բացահայտվեց, որ երեխաներին պահում են ցուրտ սենյակներում, առանց հարմար խնամքի և մաքրման: Մի քանի օր երեխաներս ստիպված էին մնալ անբավարար պայմաններում, գազը նախորդ ամսվա պարտքի պատճառով կտրած էր եղել»,- նշեց ծնողը:

Ծնողը նաև ընդգծեց սննդի կազմակերպման խնդիրը։ Նրա պնդմամբ՝ կենտրոնում չի եղել խոհարար, և սնունդը հաճախ բերվել է տնից։

«Շատ անգամներ նկատել եմ, որ տնօրեններից մեկը՝ Արմինեն, բանկաներով ճաշ էր բերում տնից, որը հետո տաքացնում էին երեխաների համար»,- նշեց նա։

Նա նաև պատմեց, որ կենտրոնի աշխատակազմը խուսափում էր ծնողների հետ հանդիպելուց, տարբեր մարդկանց էին ներկայացնում որպես դայակ և դաստիարակ։

«Երբ կենտրոնում պարզեցին, որ ես նկատում եմ անբավարար պայմանները և պահանջում եմ պարզաբանել, ինձ ասացին, որ եթե ինձ դուր չի գալիս պայմանները կարող եմ չբերել իմ երեխային։ Եվ քանի որ ամսվա սկզբում էի վճարում գումարը, ասացին, որ վերջնահաշվարկ կանեն այն վերադարձնելու համար»,- ընդգծեց ծնողը:

Նա նաև ընդգծեց, որ հարևան շենքերի բնակիչները նշել են, որ կենտրոնում երբեմն բարձր ձայնով միացվել է «ռաբիզ» երաժշտություն, ինչը ևս անհանգստացրել է երեխաներին, երեխաները հաճախ արտասվել են։

Վերջում ծնողը կոչ արեց համապատասխան կառույցներին խստացնել վերահսկողությունը մասնավոր զարգացման կենտրոնների նկատմամբ՝ ընդգծելով, որ նման պայմաններում երեխաների անվտանգությունն ու առողջությունը վտանգված են։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ