Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:12 02-04-2026

Ապրիլյան պատերազմից 10 տարի անց. Շիրակի պանթեոնը՝ առանց պաշտոնյաների ներկայության

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է տասը տարի։ Տարիներ, որոնք պետք է լցված լինեին հիշողությամբ, գնահատանքով և պետական ուշադրությամբ։ Սակայն իրականությունը հաճախ այլ պատկեր է ցույց տալիս։

Այսօր Շիրակի պանթեոնում լռություն էր։ Այն լռությունը, որը սովորաբար խոսում է ավելին, քան ցանկացած ելույթ։

Այստեղ էին միայն զոհվածների հարազատները, մի քանի քաղաքացիներ և նրանք, ովքեր իրենց պարտքն են համարում հիշել առանց հրավերի։ Պաշտոնյաների ներկայությունը, սակայն, չէր նկատվում։

Տասը տարի անց հարցը մնում է նույնը՝ արդյո՞ք հիշողությունը պետք է պայմանավորված լինի օրացույցով կամ տեսախցիկներով։ Արդյո՞ք հերոսներին հիշում են միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ, թե՞ այդ հիշողությունը պետք է լինի շարունակական ու անկեղծ։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում