Ներքին 4 ամիս առաջ - 22:30 02-04-2026

Երևանը՝ «պրախադնոյ դվոր»․ Ավինյանն օրինականացրել է օտարերկրացու ապօրինի դղյակը, որը ենթակա էր քանդման

Քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ Երևանում հերթական ինքնակամ շինությունն է օրինականացվել։ Ընդ որում, այս դեպքում շինությունը պատկանում է օտարերկրյա քաղաքացի Պավել Վլադիմիրի Տանանաևին։

Վերջինս Երևանում՝ Մ. Մելիքյան փողոցի նրբանցք հ.16 հասցեում, կառուցել է խոշոր՝ 437.3 քմ մակերեսով բնակելի տուն (Նիկոլ Փաշինյանը կասեր դղյակ)՝ առանց համապատասխան թույլտվությունների, և հետագայում այն Տիգրան Ավինյանի որոշմամբ օրինականացվել է։ Այսպիսով՝ Ավինյանի ստորագրած փաստաթղթով կառույցը, որը ենթակա էր քանդման, օրինական է ճանաչվել, իսկ այն հողամասը, որի վրա կառուցվել է տունը, սահմանվել է որպես բնակելի կառուցապատման տարածք։

Ավելին՝ նույն որոշմամբ Տանանաևին առաջարկվել է տվյալ գույքը ձեռք բերել ուղիղ վաճառքի միջոցով՝ գնման նախապատվության իրավունքով:





Ըստ պաշտոնական հիմնավորումների՝ ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, չի կառուցվել արգելված կամ հատուկ կարգավիճակ ունեցող հողատարածքներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին էական խախտումներով։

Բացի այդ, հղում է արվում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին և կառավարության համապատասխան որոշումներին, ինչպես նաև մասնագիտական և տեխնիկական դրական եզրակացություններին։ Այս գործով առանձնապես ուշագրավ են մի քանի հանգամանքներ. կառույցը, որը կառուցվել է 437.3 քմ մակերեսով հողամասում և ձևակերպված է որպես «բնակելի տուն», փաստացի համարվում է խոշոր շինարարություն՝ նախատեսելով երկարատև շահագործման հնարավորություն։

Ավելին, քաղաքապետարանը ոչ միայն օրինականացրել է շինությունը, այլև այն ուղիղ վաճառել է օտարերկրացուն՝ առանց մրցույթի։ Սրանով երևանցիների միայն 9%-ի վստահության քվեն ստացած իշխանությունը նախադեպ է ստեղծում, ինչից գուցե ոգևորվեն այլոք, այդ թվում օտարերկրացիները, ինքնակամ շինություններ կառուցեն՝ հետագայում շահավետ պայմաններով դրանք օրինականացնելու հույսով։

Տպավորություն է, թե Տիգրան Ավինյանը մտադիր է Հայաստանը վերածել «պրախադնոյ դվոր»-ի։ Այստեղ տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պետությունը պետք է վերականգնի իր ինքնիշխանությունը, ինչպես նաև այն պնդումները, թե իր իշխանությունը «չի լիզում օտարների կոշիկները»։

Շատերի կարծիքով՝ այս օրինակը փաստում է հակառակը․ օտարերկրացին կարողացել է ոչ միայն ապօրինի շինարարություն իրականացնել, այլև այն օրինականացնել ու ձեռք բերել հողատարածք՝ ուղիղ վաճառքի եղանակով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար