Արտաքին 6 ամիս առաջ - 19:32 02-04-2026

Իրանը հայտարարել է 7 միլիոնանոց բանակի մոբիլիզացիայի մասին

Իրանում հայտարարվել է լայնածավալ մոբիլիզացիա։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ընդամենը մի քանի օրում ամբողջ երկրով ձևավորվել է պաշտպանության պատրաստ քաղաքացիների բազմամիլիոնանոց ալիք, հաղորդում է իրանական Mehr-ը:

Նրա խոսքով՝ «մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում համազգային հզոր արշավը արդեն հավաքել է մոտ 7 միլիոն իրանցի, որոնք հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և կանգնել մեր ազգի պաշտպանության համար»։

Ղալիբաֆը ընդգծել է, որ խոսքը պարզապես հայտարարությունների մասին չէ, այլ իրական մարտական պատրաստակամության․ «Իրանցիները պարզապես չեն խոսում իրենց երկրի պաշտպանության մասին, մենք դրա համար արյուն ենք թափում։ Մենք դա արդեն արել ենք նախկինում և պատրաստ ենք կրկնել»։

Նա նաև հանդես է եկել կոշտ նախազգուշացմամբ․ «Եթե դուք գաք մեր տան հետևից՝ կհանդիպեք ամբողջ ընտանիքին։ Զինված, պատրաստ և մինչև վերջ կանգնած։ Փորձեք»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ