Ներքին 6 ամիս առաջ - 17:30 02-04-2026

Գարիկ Սարգսյանն է իր բոլոր ծնունդները ՔՀԿ-ներում դիմավորելու՝ կոկորդիլոսաբուծարանով հանդերձ․ հոգեբան

«Գարիկ Սարգսյանը թող մտածի, որ հաջորդիվ ինքն իր ծնունդները նշելու է Արմավիրի ՔՀԿ-ում կամ ուրիշ ՔՀԿ-ներում: Կարծում եմ՝ հունիսի 8-ից հետո այդ կոկրդիլոս բուծողը, իր կոկորդիլոսաբուծարանով կտեղափոխվի Չոբանքյարա: Եվ իր քաղաքական թիմի հետ կհայտնվի ՔՀԿ-ներում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով Վեդիի համայնքապետի գրառմանը 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի մասին, որը մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանին ասել էր՝ «Տենց չնայե՛ս ինձ»։

«Ես կարծում եմ, դատողություններ պետք է անեն մարդիկ, ովքեր ընդհանրապես կարող են դատել, ոչ թե նրանք, ովքեր միտք արտահայտելու ունակություն չունեն»,- ասաց հոգեբանը։

Մադաթյանը հավելեց, որ նման վարքագիծը բնորոշ է այն մարդկանց, ում ինտելեկտը ցածր է.

«Մարդը որքան ցածր բանականություն ունի, այնքան ինքնավստահ է, այնքան մեծ և ճոռոմ խոսքեր է ասում։ Ուշադիր նայեք Նիկոլ Փաշինյանին։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ ինքնավստահ ու մեծ խոսքեր է ասում։ Մարդը չի պատկերացնում իր գործողությունների հետևանքները»։

Նա նաև գնահատեց դատարանի՝ երիտասարդին կալանավորելու մասին որոշումը։

«Ինչ վերաբերում է երիտասարդին, ով իր վերջին զանգը նշելու է ՔՀԿ-ում, ապա ես կարող եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանն այնքան վախկոտ է, որ վախենում է 18-ամյա երեխաներից։ Այդ պատճառով կատարվեց մեկուսացումը։ Եթե երիտասարդի արարքը որակում են խուլիգանություն, ապա կարող էր լինել տուգանք կամ այլ խափանման միջոց՝ ըստ Հայաստանի օրենսդրության»,- ընդգծել է Մադաթյանը։

Հիշեցնենք, որ Վեդիի համայնքապետ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը հրճվել էր, որ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը՝ Դավիթ Միանսյանը, Վերջին զանգը կնշի կալանավայրում։

«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում. вот такая доля хулиганчика»,- այս մասին նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում