Ներքին 4 տարի առաջ - 20:57 05-03-2022

Վեդիում ապագա կա. Գարիկ Սարգսյանն ազատվում է «անցանկալի» պաշտոնյաներից

Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը քարոզարշավը սկսել է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց պաշտոններից ազատելուց: Երեկ՝ կեսօրից հետո, նա ազատեց Վեդի համայնքում գործող մանկապարտեզների տնօրեններին, իսկ աշխատանքային ժամի ավարտից 10 րոպե առաջ՝ 17:50, աշխատանքից ազատել է նաև «Վեդիի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրայր Գորգոյանին:

Վեդի համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գարիկ Սարգսյանի այս հրատապ որոշումները պայմանավորված են նրա արձակուրդ մեկնելով:

Մարտի 27-ին Վեդի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վեդի համայնքի ղեկավարի թեկնածուն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն է: Նա երկուշաբթի օրվանից արձակուրդ է գնում, որպեսզի քարոզարշավը ակտիվ փուլ մտցնի:

Գարիկ Սարգսյանը հասկանում է, որ առանց արտակարգ միջոցառումների կիրառման` ինքը չի ընտրվելու, և հենց դա է այս պահվածքի պատճառը։

Վեդիում իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Գարիկին վերջին շանսն է տվել․ եթե նա այս անգամ էլ չկարողանա համայնքապետ ընտրվել, ՔՊ-ն որևէ պաշտոն այլևս նրան չի առաջարկելու:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացվող համայնքում 2021 թվականի դկտեմբերի 5-ին էին ՏԻՄ ընտրություններ անցկացվել, սակայն առաջադրված երեք ուժերից ոչ մեկն անցողիկ շեմը չհաղթահարեց, կոալիցիա ևս չկազմվեց, ուստի նոր ընտրություն նշանակվեց:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում