Ներքին 6 ամիս առաջ - 11:51 02-04-2026

Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ․ Վարդան Օսկանյան

Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև իր բովանդակությամբ սովորական պաշտոնական հանդիպում չէր։ Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից և նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները՝ նա պարզապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել և ինչ տակավին կարող է կորցնել։

Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր․ դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, և եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք։

Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին՝ ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը՝ ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ո՞վ է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյո՞ք որևէ մեկը տեսե՞լ է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշ՝ այո, բայց քարտե՞զ։ Պատկերացրեք հակառակը՝ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտեզը, որը ներառում է Դոնբասը։

Իմ կարծիքով, այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը՝ հենց Փաշինյանի կրծքի վրա, դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի՝ հենց նրա կառավարման ժամանակ, նրա կոպիտ սխալների պատճառով։

Ավելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտեզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այլ ներքին անվստահություն, որ այդ տարածքը նույնպես ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նույնպես կարող է կորսվել ու պետք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու որ գոնե դա կարող ես պահել։ Որովհետև արդարացիորեն վախենում ես, որ դրա պահելու ձևն էլ չգիտես»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում