Ներքին 6 ամիս առաջ - 10:13 02-04-2026

Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը

Ֆասթ Բանկը միացել է «Firebird AI» ընկերության ֆինանսավորման նախագծին՝ տրամադրելով 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորվել է մեկ մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը։

Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդն օրերս հանդիսավոր արարողությամբ գործակցության պայմանագիր են կնքել, հաստատելով, որ հայաստանյան ֆինանսական համակարգն ունի բավարար վստահություն և պրոֆեսիոնալիզմ համատեղ ուժերով խոշորածավալ ու ռազմավարական ծրագրեր սպասարկելու համար։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունները։

«Բանկի տեսակետից այս ներդրումը ոչ միայն բիզնես ներդրում է Բանկի զարգացման, Բանկի աճի տեսակետից, այլ նաև մեր համար կարևոր ներդրում է Հայաստանում, Հայաստանի զարգացման ֆունդամենտալ փոփոխությունների և երկարաժամյա հեռանկարի համար: Մենք շատ ուրախ ենք և հպարտ ենք, որ Ֆասթ Բանկը մասնակցում է նմանատիպ սինդիկացված ֆինանսավորմանը», – նշել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։

Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական և ԱԲ տվյալների մշակման կենտրոնը՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ և հաջորդ սերնդի նորարարությունների կարևոր հանգույց։

Ֆասթ Բանկի մասնակցությունն այս նախագծին արտացոլում է Բանկի հանձնառությունը՝ լինելու ժամանակակից ֆինանսական լուծումների կենտրոնում և իր նպաստը բերելու երկրի տնտեսության զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը