Արտաքին 4 ամիս առաջ - 11:26 01-04-2026

Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄԷ․ Emirates

Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ և տարանցիկ երթևեկություն իրականացնել երկրով։

Այս մասին հայտնում է ԱՄԷ-ի խոշորագույն Emirates ավիաընկերությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սահմանափակումը տարածվում է իրանական անձնագիր ունեցող բոլոր անձանց վրա։

Ըստ առկա տվյալների՝ արգելքը վերաբերում է նաև ԱՄԷ-ում կացության իրավունք (այդ թվում՝ «ոսկե վիզա») կամ զբոսաշրջային վիզա ունեցողներին։ Սահմանափակումից չեն խուսափի նաև Դուբայով տրանզիտ չվերթներից օգտվող իրանցիները։

Ամենից շատ դիտված