Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 23:10 31-03-2026

Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է պատերազմների դադարեցում ամբողջ տարածաշրջանում. Արաղչի

Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է պատերազմների դադարեցում ամբողջ տարածաշրջանում:

Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera» հեռուստաալիքին:

«Մենք չենք ընդունում հրադադարը և ձգտում ենք պատերազմների լիակատար դադարեցման ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում»,- ասել է նա։

Նախարարը նշել է Թեհրանի պայմանները՝ Իրանի վրա հարձակումները չկրկնելու երաշխիքներ և վնասի փոխհատուցման վճարում:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ցամաքային գործողության։

«Մենք պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած ցամաքային ներխուժման։ Հույս ունեմ, որ թշնամիները սխալ հաշվարկներ չեն անի», - հայտարարել է Արաղչին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են