Ներքին 6 ամիս առաջ - 21:11 30-03-2026

Գյումրին անտերության է մատնված. տրանսպորտը նորմալ չի աշխատում, փողոցները` քանդված, քաղաքը` աղբի մեջ

Հայաստանի երկրորդ քաղաքը և մշակութային կարևոր կենտրոններից մեկը` Գյումրին, այսօր կանգնած է լուրջ կենցաղային և կառավարման խնդիրների առջև։ Քաղաքի բնակիչները օրեցօր ավելի բարձրաձայն են խոսում անտերության, անուշադրության և համակարգային խնդիրների մասին։

Oragir.News-ը բնակիչներից պարբերաբար ստանում է ահազանգեր տրանսպորտի, թափառող շների և նմանատիպ այլ հարցերով։

Գյումրիում ամենացավոտ խնդիրներից մեկը հանրային տրանսպորտի վիճակն է։

Արշալույս Մարդոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ երթուղայինը իրենց թաղ ամաս չի մտնում։ «Անունով հայրաքաղաք է, բայց գյուղում վայտե ավելի լավ վիճակ է։ Փողոցները ահավոր են, թափառող շների մասին չխոսեմ, քանի՞ երեխու կծեցին։ Քաղաքը անտեր է, քաղաքը քաղաքագլուխ չունի, գործ անող չկա։ Տրանսպորտը քեֆով կաշխատի, ով ինչպես ուզում է, ժամը 8-ից արդեն մեռյալ ժամ է»։

Oragir.News-ին դիմած քաղաքացիները նշում են, որ երթուղայինները հաճախ ուշանում են, չեն պահպանում ժամանակացույցը, իսկ որոշ ուղղություններ ընդհանրապես սպասարկվում են անկանոն։

Աշխատանքի կամ ուսման գնացող քաղաքացիները ստիպված են երկար սպասել կանգառներում կամ օգտվել տաքսիներից՝ հավելյալ ֆինանսական բեռ կրելով։ Քաղաքի ճանապարհային վիճակն էլ չի զիջում խնդիրների սրությամբ։

Շատ փողոցներ գտնվում են անմխիթար վիճակում՝ լի փոսերով ու վնասված հատվածներով, ինչը ոչ միայն անհարմարություն է ստեղծում վարորդների համար, այլև վտանգավոր է հետիոտների համար։ Անձրևոտ եղանակին իրավիճակն ավելի է բարդանում՝ փողոցները վերածվում են ցեխի և ջրով լցված փոսերի։ Աղբահանության խնդիրը ևս շարունակում է մնալ չլուծված։

Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել լցված աղբամաններ, տարածված կենցաղային թափոններ, որոնք օրերով չեն հավաքվում։ Տաք եղանակներին դա նաև հիգիենիկ և առողջապահական լուրջ ռիսկեր է ստեղծում։

Բնակիչները դժգոհում են, որ տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիրները լուծում չեն ստանում, իսկ պատասխանատու մարմինները սահմանափակվում են խոստումներով։

Գյումրին, որը ժամանակին հայտնի էր իր մաքրությամբ ու յուրահատուկ կոլորիտով, այսօր աստիճանաբար կորցնում է իր տեսքն ու գրավչությունը։ Անտերության պայմաններում ոչ միայն ենթակառուցվածքներն են քայքայվում, այլև մարդկանց հավատը՝ փոփոխությունների հանդեպ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան