Ներքին Միտք 6 ամիս առաջ - 12:33 29-03-2026

Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։ Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում։

«Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի պատմականությունը մերժելու խնդրին։ Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի պատմությունը «հորինվածք» է, «ինքնախաբեություն»։

Արցախի թեմայով հասել են գրեթե լիարժեք սինխրոնիզացիայի։ Երկուսն էլ մերժում են էթնիկ զտման փաստը և Արցախի հայերին ներկայացնում որպես «անշնորհակալներ» և «փախածներ»։
Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Երկու կողմն էլ փորձում են խեղել մեր եկեղեցու պատմությունն ու առաքելությունը։

Հայոց բանակը։ Երկու կողմն էլ փորձում են մեր բանակը ներկայացնել որպես «փախածների» և «դասալիքների» բանակ։

ՀՀ Սահմանադրությունը, ավելի ստույգ՝ անկախության հռչակագիրը։
ՀՀ պետական խորհրդանիշները, առաջին հերթին՝ զինանշանը։
ՀՅԴ կուսակցությունը ևս երկկողմանի թիրախում է։

Եթե համադրում ենք այս կետերը, պարզ տեսնում ենք, որ թե՛ հակառակորդը, թե՛ ՀՀ ղեկավարությունը թիրախավորում են մեր պատմությունը, պետական խորհրդանիշները, եկեղեցին, բանակը, ամբողջությամբ խեղում Արցախի թեման և այնտեղ իրագործված էթնիկ զտման փաստը։

Մեծ հաշվով թիրախում ինքնությունն է, դրա հենասյուները։ Պետք չէ Շերլոկ Հոլմս լինել հասկանալու համար, որ սա ոչ թե «խաղաղություն է», այլ կոլաբորացիոնիզմ, երբ ՀՀ ներկայիս ղեկավարը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար՝ առանց պատմության, պետականության, արմատի, խեղված ինքնությամբ, ստորացված բանակով և զրոյական դիմադրողականությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում