Ներքին 7 ամիս առաջ - 11:58 29-03-2026

Անահիտ Կիրակոսյանը հերքել է իր տան հրդեհվելու մասին լուրերը. դերասանուհին զգուշացնում է կեղծիքի մասին

Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ստիպված է եղել հանդես գալ նոր հրապարակումներով՝ պարզաբանելու իր անվան հետ կապված հերթական ապատեղեկատվությունը։

Վերջին օրերին համացանցում, մասնավորապես «Ժամանց» հարթակում, մեծ տարածում էր գտել մի հոդված՝ «Մեծ դժբախտություն է պատահել․ Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել է և ամբողջությամբ այրվել․ նրան օգնություն է պետք» աղմկահարույց վերնագրով։

Այս տեղեկությունը կարճ ժամանակում մեծ անհանգստություն ու տագնապ էր առաջացրել օգտատերերի և դերասանուհու երկրպագուների շրջանում, ովքեր շտապում էին պարզել կատարվածի մանրամասները։ Անահիտ Կիրակոսյանը շտապել է արձագանքել ստահոդ լուրերին և իր պաշտոնական էջում հանդես է եկել հստակ հերքմամբ։

«Ես չեմ, սիրելիներ․ նյութը իմ մասին չէ»,– գրել է դերասանուհին՝ կոչ անելով չհավատալ նմանատիպ սենսացիոն վերնագրերին։

Ավելին, իր հետևորդներին վերջնականապես հանգստացնելու համար նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, որ իր հետ ամեն բան կարգին է, և որևէ նմանատիպ դժբախտ դեպք իրականում տեղի չի ունեցել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է