Մամուլ 6 ամիս առաջ - 08:42 28-03-2026

Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաև «Լուսավոր Հայաստանը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ապրիլի 11-ին է արտահերթ համագումարի, որը տեղի կունենա Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 12։00-ին։

Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց. նախատեսվում է հաստատել ԱԺ 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ցուցակում տեղ կգտնեն ինչպես ԼՀԿ անդամներ, այնպես էլ հանրային տարբեր ոլորտներում աշխատող անկուսակցականներ, որոնց տեւական ժամանակ հրավիրում են՝ ընտրացուցակում գրանցվելու հայտեր ներկայացնելու։

Բնականաբար, ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, Դավիթ Խաժակյանը կլինի երկրորդը, իսկ առաջին կնոջ հարցում դեռ վերջնական որոշում չկա, ամենայն հավանականությամբ, նա կլինի ՀԿ սեկտորից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում