Մշակույթ 6 ամիս առաջ - 22:57 27-03-2026

Հայտնի են թատերական ոլորտի լավագույնների անունները. կայացավ «Արտավազդ 2026» մրցանակաբաշխությունը

Այսօր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ կայացավ «Արտավազդ» 25-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավագույնները:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն ի մի է բերում հայ թատերական գործիչների նախորդ տարվա աշխատանքը, հիմնադրել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած անվանակարգերի թիվն ավելացել է: Առաջին մրցանակակիրներն էին Գոհար Գասպարյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Լևոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը։

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Դավիթ Հակոբյանը՝ «Ջին խաղը» ներկայացման դերակատարման համար, Տիգրան Գաբոյանը՝ «Ֆիլումենա Մարտուրանո», Վարշամ Գևորգյանը՝ «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», Նարեկ Բաղդասարյանը՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման համար: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցում են Տաթևիկ Մելքոնյանը՝ «Ֆիլումենա Մարտուրանո», Տաթև Հովակիմյան «Եթե դու մեռնեիր», Գրետա Մեջլումյան «Ջին խաղը», Ալլա Սահակյան «Պենելոպե, օ՜, Պենելոպե»:

Մյուս անվանակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստորև՝ մրցանակաբաշխության ուշագրավ պահերը ներկայացնող ֆոտոշարք:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա