Արտաքին 6 ամիս առաջ - 17:20 27-03-2026

Իսրայելի և Իրանի միջև միջnւկային hակամարտությունը դարձել է անխուuափելի. Մեդվեդև

Իսրայելի և Իրանի միջև միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով դարձել է անխուսափելի. Վաշինգտոնն ու Թել Ավիվը մոտեցրել են այն՝ իրենց ռազմական գործողությամբ ընդդեմ Թեհրանի: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Որքան էլ ամերիկացիներն այժմ շատախոսեն Մերձավոր Արևելքում միջուկային սպառնալիքի վերացման մասին, Վաշինգտոնում և Թել Ավիվում, իմ կարծիքով, տեղի ունեցածից հետո այժմ Իսրայելի և Իրանի միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով անխուսափելի է։

Որքան էլ տխուր և ցավալի է դա արձանագրել: Այլ կերպ ասած՝ իրենց գործողությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը չվերացրին նմանատիպ միջուկային հակամարտության պատճառը, այլ մոտեցրին այն»,- հայտարարել է Մեդվեդևը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը