Ներքին 5 ամիս առաջ - 17:09 27-03-2026

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արդեն տևական ժամանակ սկսվել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, որի ամփոփ արդյունքերը կհրապարակվեն առաջիկայում:

«Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես պարունակում է յոդի թույլատրելի զանգվածային մաս:

Տեղեկացնում ենք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին «Արզնի» ձվի որևէ քանակություն «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտության համար 2026 թվականին չի ներկայացվել և նմանատիպ արձանագրություն արտադրողին չի տրվել: Ավելին՝ սպառողին մոլորեցնելուն միտված այդ ներդիրում առկա «արձանագրությունը» իբրև ստորագրված է լաբորատորիայում 2023 թվականի մայիսից չաշխատող անձի կողմից:

«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսավարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է:

Ավելին. տնտեսավարողներին տրամադրվող բոլոր արձանագրությունների վերջնամասում հստակ գրվում է, որ դրանք չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել: Նման թույլտվության դիմում չի ներկայացվել և արձանագրությունը հրապարակելն ապօրինի է:

Նշված ներդիրով խմբաքանակից (24.03.2026թ, 02 կարգ) կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության՝ «յոդի զանգվածային մաս» ցուցանիշով: Արդյունքները կհրապարակվեն:

«ԱՐԶՆԻ» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել

Ձվի նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակներում, ՍԱՏՄ տեսուչների կողմից «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկայում իրականացված դիտարկման ընթացքում նմուշառված ձվերի փորձաքննության արդյունքում (23.03.2026թ. արտադրության, 01 կարգի, պահման ժամկետը 25 օր՝ 0-20 Co աստիճանում)՝ նմուշները «թարմության որոշում» ցուցանիշով չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ):

Տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,-նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին