Ներքին 6 ամիս առաջ - 09:33 27-03-2026

«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 38-ամյա դատապարտյալի կյանքը մի կերպ է փրկվել

Երեկ՝ մարտի 26-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 15:30-ի սահմաններում նշված բանտի կարանտինային թիվ 6-րդ խցում հացադուլ հայտարարած դատապարտյալ 38-ամյա Արամ Օ.-ն ինքնավնասում է կատարել ինչ-որ առարկայով, պարանոցի հատվածում։

Տեղում նրան բուժօգնություն է ցուցաբերվել և ըստ տեղեկությունների՝ վիճակը եղել է միջին ծանրության, ու նրան տեղափոխել են բուժկետ և քննարկվում էր քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արամ Օ.-ն առողջական խնդիրներ է ունեցել տևական ժամանակ ու միշտ դիմել է բանտի ղեկավարությանը, սակայն ըստ նրա հարազատների՝ անօգուտ, ինչն էլ ստիպել է, որ նա դիմի այդ ծայրահեղ քայլին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում