Մամուլ 7 ամիս առաջ - 08:42 26-03-2026

«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում «գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները, պարզվում է՝ ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։

Մեզ ասացին, որ իրենք էլ չեն սպասել նման ջերմ եւ մարդաշատ ընդունելություն՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր, Սոթքի հանքի աշխատանքները կաթվածահար են արել, եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոյչայի՝ Սեւանի ափին իր հանգրվանելու մասին։ Փոխարենը, ըստ մեր զրուցակցի, խայտառակ վատ վերաբերմունքի են արժանացել Լոռվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն «ուրախ ավտոբուսի» ուղեւորներից է եւ ներՔՊ-ական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է