Ներքին 6 ամիս առաջ - 18:07 25-03-2026

2018-ին ինձ որպես վկա էին հարցաքննել, հետո պարզվեց, որ մեղադրյալը ես եմ. Արշակ Սրբազանը՝ իր նկատմամբ հարուցված գործի մասին

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի անհետացումը Սրբազանի մոտ ծիծաղ է հարուցում։

Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա` հիշեցնելով, որ այս քրեական գործը հարուցվել էր դեռևս 2018 թվականին։

«Գործը քննվել է, իսկ հետո կարճվել։ 2025 թվականին վերստին բացվում է, բայց այն ժամանակ՝ 2018 թվականին, ինձ որպես վկա էին հարցաքննել, հետո վերաբացվեց ու հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ»,- ասաց Սրբազանը։

Արշակ Սրբազանը պատահական չհամարեց, որ իր դեմ գործ հարուցվեց իշխանության կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավի ընթացքում։ Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ գործողություններին, սրբազանը հիշեցրեց եկեղեցու 2000-ամյա պատմությունը։

«Եկեղեցին մեր ազգային ինքնության առանցքն է. իմ խորին համոզմունքն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց և այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել»,- շարունակեց նա։


Խոսելով եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականների մասին՝ Արշակ Սրբազանը նշեց, թե ցավում է նրանց համար, քանի որ շատերի հետ ճանապարհ է անցել ու իր մղձավանջային երազներում անգամ չէր պատկերացնի, որ նրանք կհայտնվեին այսպիսի վիճակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը