Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 20:24 25-03-2026

Թուրքիայում բռնության դեպքերը աճել են 75%-ով

Թուրքիայում բռնության դեպքերը մեկ տարվա ընթացքում աճել են 75%-ով՝ հասնելով 2289-ի։

Այս մասին նշվում է Ստամբուլի մշակույթի համալսարանի և արդարություն ու հոգեբանության լաբորատորիայի «Թուրքիայի բռնության քարտեզ 2025» զեկույցում։

Ըստ այդմ՝ բռնության դեպքերի մեծ մասը կապված է մարմնական վնասվածքների հետ, որոնք կազմում են ընդհանուրի շուրջ 61.5%-ը։

Նշվում է, որ հանցագործների շուրջ 95.5%-ը տղամարդիկ են, իսկ դեպքերի աշխարհագրական կենտրոնը հյուսիս-արևմուտքում գտնվող Մարմարայի տարածաշրջանից տեղափոխվել է դեպի Միջերկրածովյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններ։ Հատկապես առանձնացվում են Շանլըուրֆա և Ադանա նահանգները, որտեղ դեպքերի թիվն առավել շատ է աճել:

Միաժամանակ տեղեկացվում է, որ զենքից արձակված կրակոցի հետևանքով գրանցված մահացությունների թվին զուգահեռ, աճել է նաև անծանոթ անձանց կողմից իրականացվող բռնության դեպքերը, ինչը, մասնագետների գնահատմամբ, վկայում է հասարակական վստահության թուլացման մասին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել