Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 18:24 25-03-2026

Էրդողանը Նեթանյահուին մեղադրում է պատերազմով իշխանություն պահելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում ընթացող պատերազմը ոչ միայն տեղային բնույթ ունի, այլ արդեն գլոբալ հետևանքներ է առաջացնում, սակայն Անկարան վճռական է՝ երկիրն այդ կրակի օղակից հեռու պահելու հարցում:

Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում Էրդողանն ընդգծել է, որ վերջին շաբաթները հստակ ցույց են տվել, որ թեև պատերազմն Իսրայելի նախաձեռնությունն է, դրա հետևանքները կրում է ամբողջ աշխարհը։

«Վերջին 25 օրը ցույց տվեց, որ սա Իսրայելի պատերազմն է, բայց դրա գինը վճարում է ողջ աշխարհը։ Սա Նեթանյահուի իշխանությունը պահելու պատերազմ է, սակայն դրա գինը վճարում է 8 միլիարդ մարդ»,- նշել է նա։

Էրդողանը զգուշացրել է, որ հակահարվածների շղթան, հատկապես Ծոցի երկրներում, կարող է ավելի մեծ լարվածություն առաջացնել, խթանել ատելությունը և վտանգել տարածաշրջանային կայունությունը։ Նա ընդգծել է, որ արդեն մի շարք երկրներ ստիպված են դիմել արտակարգ միջոցների՝ սկսած վառելիքի սահմանափակումներից մինչև կրթական համակարգի ժամանակավոր դադարեցումներ, ինչը վկայում է պատերազմի տնտեսական ծանր հետևանքների մասին։

Թուրքիայի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ նշելով, որ Նեթանյահուի գլխավորած քաղաքականությունը պետք է կանգնեցվի. «Ավելի շատ ավերածություններ և արյունահեղություն թույլ չտալու համար այս անիմաստ և անօրինական պատերազմը պետք է ավարտվի։ Պետք է բացվի երկխոսության ճանապարհը և արագ սկսվեն արդյունավետ բանակցություններ»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել