Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 14:28 25-03-2026

Հպարտ եմ, որ վարչապետը ներողություն է խնդրել. Ռուբինյան

Այսօր՝ մարտ ի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ օրեր առաջ մետրոյում Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն կետերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է և ես հպարտ եմ, որ վարչապետն այդ ներողությունը խնդրել է»

Այնուհետև, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ միջադեպի մասին հայտարարությանը, Ռուբինյանը կրկին հիշեց Պողոս Պողոսյանի սպանությունը:

«Վերադառնալով Պողոս Պողոսյանի սպանությանը. Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը սպանել է «Պրիվետ, Ռոբ» ասած դաշնակցականին, դրանից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել դրա համար, մի հատ էլ հայտնի տեսանյութ կա՝ ասում է՝ այդ մարդը, եթե ողջ լիներ, մի երկու բան կասեի»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա