Ներքին 6 ամիս առաջ - 14:03 25-03-2026

Ալեն Սիմոնյանը ստում է, թե ես լաց եմ եղել. այդ թոշակի կարիքը չունեմ. Հակոբ Ասլանյան

«Ալեն Սիմոնյանը ոտից գլուխ ստում է, ճիշտ չի ասում»։

Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այսօրվա հայտարարությանը, թե Հակոբ Ասլանյանը ՔՊ խմբակցության նիստի ժամանակ «լաց էր լինում և աղաչում, որ մնա խմբակցությունում, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, «ես բեղ պահեմ՝ ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում»։

«Ես լաց լինե՞մ։ Կներեք, երեք անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինե՞լ։

Ասում է՝ ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ՝ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետև ապահովված մարդ եմ։ Ես 56 տարի աշխատել եմ իմ հայրենիքում և այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար»,- ասաց Ասլանյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև հարցին, թե որքանո՞վ էր բարոյական Նիկոլ Փաշինյանի մասին ասել՝ «ռադը քաշի, գնա», եթե հենց ինքը ՔՊ-ի ցուցակով է հայտնվել ԱԺ-ում:

«Ձեր ամբողջ կյանքում չի եղե՞լ մարդ, ում հետ լավ եք եղել, հետո ձեր հարաբերությունները դադարեցրել եք։ Ես Նիկոլ Փաշինյանին իշխանության չեմ բերել, իրենք են ինձ հրավիրել դեռ «Ելք» դաշինքի ժամանակ իրենք կադրային սով ունեին։

Թող իրենք հիշեն, թե 2021 թվականի ընտրությունների ժամանակ Գյումրիում Սուրեն Պապիկյանն ինչպես էր ասում՝ իսկ այժմ ելույթ կունենա Արցախյան երեք պատերազմի մասնակից, վերջին պատերազմում ծանր վիրավորված Հակոբ Ասլանյանը։

Նրանք օգտագործեցին այդ բանը»։

Պատգամավորը նշեց, որ 2018-ին խնդիր կար բոլոր ճանապարհներով հեռացնել Սերժ Սարգսյանին:

«Շարժումը գնում էր «քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով, չէր ասվում՝ «քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին»: Եթե այդպես ասվեր, շատ ու շատ մարդիկ չէին ընտրի Նիկոլին։ Հենց սկզբից էր խաբկանքը դրված»։

Լրագրողները հարցրին՝ գոհ է արդյոք, որ մերժել է Սերժին: Ասլանյանը պնդեց՝ յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի:

«Մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի սխալվելու, մենք բոլորս մարդ ենք։ Պարոն Աղազարյանի հետ մենք ներսում միշտ էլ մեր կարծիքն ունեցել ենք, այսինքն ինչ-որ ձևով եղել ենք ներքին ընդդիմություն։ Դուք չեք տեսնո՞ւմ, որ պարոն Աղազարյանին և ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ: Մեր գոյությունը այնտեղ որոշակի զսպողական բան էր», - ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում